«Արջերը երկնքից չեն ընկնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան դիտարկմանը, որ ընտրակեղծարարություններն արջի ծառայություններ են: ԱԺ նախագահը նշեց. «Դա երևի ՀԱԿ-ի հրահանգով է արվել, որ այսօր կարողանան ինչ-որ ձևով ընդդիմադիր կեցվածքն ապահովել»: Հարցին՝ վարչապետի դերում հետագայում ո՞ւմ եք տեսնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեզ մոտ այնքան շատ վարչապետեր կան, այս պահին չի էլ քննարկվում»: